Facebook-ի բաժնետոմսերի գինը ռեկորդային ցածր արժեքից աճել են 5 տոկոսով: Մայիսի 31-ին աճուրդները փակվել են պլյուսով` շնորհիվ ԱՄՆ շուկայի ընդհանուր աճի եւ բրոկերական գրասենյակներից մեկի լավատեսական կանխատեսման:
Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցի մեկ բաժնետոմսի գինը հասել է 29,60 դոլարի: Ավելացել է նաեւ բաժնետոմսերի վաճառքի ծավալը:
Ներկայումս Facebook-ի բաժնետոմսերը 22 տոկոսով էժան են, քան հրապարակային վաճառքի առաջին օրերին, երբ բաժնետոմսի գինը հասել էր 38 դոլարի:
Նշենք, որ IPO-ի մեկնարկից հետո Facebook-ի արժեքը նվազել էր մոտ 20 միլիարդով:




























