ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխնախագահ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը Հարավային Կովկասի տարածաշրջան կայցելի հունիսի երկրորդ տասնօրյակում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից, ԵԱՀԿ գործող նախագահի այցը Երեւան նախատեսված է հունիսի 11-12-ին:

Էյմոն Գիլմորը Բաքու կայցելի հունիսի13-14-ին:

Ավելի վաղ Էյմոն Գիլմորը բազմիցս հայտարարել էր, որ Իռլանդիան ԵԱՀԿ նախագահության ընթացքում մտադիր է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը`օգտագործելով ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում ունեցած սեփական փորձը: