«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 1-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.45 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.45%-ով կամ 1.81 կետով:
Ավելի թանկ բորսայում դոլարը գնանշվել է մոտ 6 տարի առաջ` 2006 թ. օգոստոսի 4-ին` արժենալով 407.51 դրամ:
Ակնհայտ է, որ ՀՀ կենտրոնական բանկն այս պահին բավարար ռեսուրս չունի` դրամի կտրուկ անկումը կանխելու համար:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.7 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 407 դրամ, վաճառքն իրականացնում են 408.5-410 դրամով:




























