Մահմեդականները Բրյուսելում գրոհել են Սեն-Ժան-Մոլենբեկ շրջանի ոստիկանական բաժանմունքը, ուր նիկաբով կնոջ են տեղափոխել:
De Standaard-ի տեղեկություններով, մահմեդական կինը նստած է եղել ավտոկանգառում, երբ նրան երկու ոստիկաններ են մոտեցել եւ խնդրել անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, նաեւ հանել նիկաբը` ինքնությունը հաստատելու համար: Կինը հրաժարվել է, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ գործին կին-տեսուչի են կցել: Սակայն մահմեդական կինը արհամարհել է նաեւ նրան, ավելին, երբ ոստիկանը փորձել է ուժով հանել նիկաբը, կինը կապված ձեռքերով այնպես է հարվածել նրան, որ կոտրել է քիթն ու ատամները:
Մահմեդական կինն ինքը ուղեղի թեթեւ ցնցում է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի ուշ ոստիկանական բաժանմունք է ներկայացել ձերբակալվածի ամուսինը` մոտ երկու տասնյակ ուղեկիցներով, զինված փայտերով եւ մահակներով: Նրանք փորձել են ուժով ներխուժել բաժին, բայց ոստիկանությունը hետ է մղել, եւ բանակցությունների արդյունքում ցրել է նրանց:
Հանրային վայրերում նիկաբի կրումն արգելող օրենքն ընդունվել է անցած տարվա հունիսին: Այդ օրենքը խախտողներին մեկ տարվա ազատազրկում եւ 137 եվրո տուգանք է հասնում:




























