Հայաստանյան բանկերը ֆինանսական շուկայում մայիսի 29-հունիսի 1 ժամանակահատվածում գնել են 70.6 մլն դոլար եւ վաճառել 90.8 մլն դոլար: Դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին, թեեւ նախորդ շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կտրուկ վերելք էր ապրել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է նաեւ 5,7 մլն եւ վաճառվել 11 մլն եվրո: Այսպիսով` նույնիսկ թուլացող եվրոյի պարագայում ՀՀ քաղաքացիները շարունակում են դրամի փոխարեն նախապատվություն տալ եվրոյին:
Բանկերը անցնող շաբաթում գնել են նաեւ 513 մլն ռուբլի (մոտ 15 մլն դոլար) եւ վաճառել 102 մլն ռուբլի (մոտ 3 մլն դոլար):
Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ակտիվացել է վարկային շուկան: Բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ (համարժեք է մոտ 75 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.7 մլն ԱՄՆ դոլար:




























