Facebook սոցիալական ցանցը փոխել է օգտատերերին ուղղված հանձնարարականները` ամենաարագ եւ ճանաչված բրաուզերը` Google Chrome-ը, փոխարինելով Opera բրաուզերով:
Ինչպես հաղորդում է Cnews-ը, ցանցի ղեկավարությունը խորհուրդ է տալիս տեղադրել ժամանակակից երեք բրաուզերներից մեկը` Facebook-ով ավելի արագ օգտվելու համար: Եթե նախկինում գրված էին Internet Explorer, Firefox եւ Google Chrome բրաուզերների անունները, այժմ Chrome-ը փոխարինվել է Opera-ով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը քննարկում է նորվեգական Opera Software ընկերությունը ձեռք բերելու հնարավորությունը, որին պատկանում է Opera բրազուզերը:
Los Angeles Times-ի փոխանցմամբ, ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվում, որ ընկերությունը ներդրողներ է փնտրում եւ դադարեցրել է նոր աշխատակիցներ ընդունել: Opera-ով հետաքրքրվելու պատճառների շարքում նշվում է նաեւ այն, որ Facebook-ը ցանկանում է սեփական բրաուզերը ստեղծել:




























