Ավտոմոբիլային պապարացիներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել 2013 մոդելային տարվա համար նախատեսված նոր Honda Accord-ը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Autoblog-ը, մեքենան ծածկված է բազմաշերտ կոմուֆլյաժային ժապավենով, սակայն լուսանկարներից որոշ տեղեկություններ կարելի է քաղել: Ռադիատորի ցանցի ստորին հատվածն, ըստ ամենայնի, կլինի Accord Coupe-ի կոնցեպտի ոճով, իսկ վերին հատվածը կլինի ռեսթայլինգային Crosstour-ի ոճով` իր զանգվածային հորիզոնական «բազրիքով»:
Autoblog-ը նշում է, որ նոր Accord-ի պարամետրերը առանձնապես չեն փոխվի:




























