Մոսկվայում, մայիսի 31-ին, Վերնադսկիի փողոցում BMW X6-ի վարորդը վթարի է ենթարկել մի ադրբեջանցու, գազային ատրճանակից կրակել նրա դեմքին եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 57-ամյա Ալիկ Ջաբրաիլբելին անցնելիս է եղել փողոցը, երբ մեքենան հարվածել է նրան:
Մեքենայի վարորդդ դուրս է եկել մեքենայից եւ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել: Վրարոդը հանել է գազային ատրճանակը եւ կրակել ադրբեջանցու դեմքին: Գնդակը դիպել է այտին եւ կոտրել ծնոտը: Վիրավորն ինքնուրույն կարողացել է հասնել մոտակա հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկանները փնտրում են մեքենայի վարորդին, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:




























