ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է հռչալագիր Սիրիայի Խուլա քաղաքի իրադարձությունների անկախ հետաքննության մասին: Համապատասխան հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդի 47 անդամներից  41-ը:

Փաստաղթղին դեմ են քվեարկել Ռուսաստանի, Չինաստանի եւ Կուբայի ներկայացուցիչները` անվանելով այն  «չհավասարակշռված»:

Անկախ հանձնաժողովը պետք է ոչ միայն ճշտի կոտորածի պատասխանատուներին, այլեւ ` հավաքի ապացույցներ հնարավոր դատական գործի համար, հայտնում է Lenta.ru-ն:

Մայիսի 31-ին Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց տվյալներով, Խուլայի վրա հարձակվել են գրոհայիններ, որոնց դուրս են եկել Բաշար Ասադի կառավարության դեմ: Նրանց սպանել են մարդկանց, ովքեր հավատարիմ են մնացել երկրի պաշտոնական իշխանություններին: ԱՄն-ում Դամասկոսի այդ հայտարարությունն անցանել են կեղծիք:

Հիշեցնենք, որ Խուլայի կոտորածը տեղի է ունեցել մայիսի  25 –ին: Սպանվել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ: