ԱՄՆ-ում գողացել են  100 հազ. դոլար արժողությամբ «Մորմոնի գրքի» հին հրատարակությունը: Գիրքն անհետացել է Արիզոնա նահանգի Ֆինիքսի արվարձանում գտնվող գրախանութից:  Խոսքը վերաբերում է մորմոնների սուրբ գրքի առաջին հրատարակության օրինակի մասին: Կաշվե կազմով այդ գիրքը բաղկացած է 588 էջից, հայտնում է «Gazeta.ua»-ն:

«Մորմոնի գիրքը» Հիսուս Քրիսռռոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հիմնական սուրբ տեքստն է, որն առաջին անգամ հրատարակվել է  1830 թվականին` հինգ հազար տպաքանակով:

Խանութի տերը` 88-ամյա Հելեն Շլին հայտնաբերել է գրքի կորուստը, երբ որոշել է այն հանել Ասիայից եկած երկու կին քարոզիչների խնդրանքով, ովքեր ցանկացել են լուսանկարվել գրքի հետ: Շլիի խոսքով`«Մորմոնի գիրքը» նա պահում էր իր աշխատասենյակում հատուկ չհրկիզվող պահարանում: