Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների բանակցություններում կարեւոր տեղ է զբաղեցրել եվրոպական ՀՀՊ-ի հարցը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով` Ռուսաստանին քիչ են բանավոր հավաստիացումներն այն մասին, որ ԵվրոՀՀՊ-ի համակարգը չի սպառնում իր սահմաններին:

«Մենք շատ ենք լսել տարբեր բանավոր հայտարարություններ ու խոստումներ: Ժամանակին մեզ խոստացել էին չընդլայնել ՆԱՏՕ-ն, հետո խոստացան չտեղակայել ռազմակայաններ: Բայց եւ ՆԱՏՕ-ն է ընդլայնվում, շարվում դեպեւ արեւելք, եւ ռազմակայաններն են մեր շուրջ աճում սնկի պես», - ասել է Պուտինը, հայտնում  rbc.ru-ն:

«Ուղղակի հայտարարություններն այն մասին, թե մի վախեցեք մենք խոստանում ենք, որ ոչինչ չի լինի, ժամանակակից աշխարհում դա ակնհայտորեն բավարար չէ, դա մանկապարտեզ է: Մեզ երաշխիքներ են պետք եւ լուրջ պայմանավորվածություններ անվտանգության ոլորտում», - հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը, հույս հայտնելով, որ Ֆրանսիան հասկանում է Ռուսաստանի մտահոգությունները: