Մոսկվայում ձերբակալվել է «Սավելովյան մանկապիղծը», ով հանցագործություններ էր կատարում Սավելովյան շրջանում: Մեկ օրում մոլագարը հինգ աղջնակների էր բռնաբարել:
Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ ձերբակալվածը 33-ամյա տղամարդ է, նախկին զինվորական: Ձերբակալվածի անունն առայժմ չի հաղորդվում: Քննությունը առայժմ պարզել է դրվագներից չորսին նրա մեղսակցությունը:
Առաջին հարձակումը երեխայի վրա տեղի էր ունեցել մայիսի 30-ին, Վերխնայա Մասլովկա փողոցում նա հարձակվել էր 12-ամյա աղջկա վրա:
Մեկ ժամ անց հարձակում էր եղել Միրսկոյ փողոցում, ապա Տիմիրյազեւի շրջանում: հարձակումների շարքի պատճառով ոստիկանությունը վստահ էր, որ հանցագործը մեկ մարդ է, եւ նրան բռնելու համար ներգրավել էին ամենափորձառու ոստիկաններին:




























