Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է հունական էմիտենտների հնարավոր առավելագույն վարկանիշը միանգամից չորս կետով` B1-ից մինչեւ Caa2, եվրոյի գոտին Հունաստանի լքելու մտավախությամբ:

Հունիսի 17-ին նշանակված են վերջին երկու ամսում խորհրդարանական երկրորդ ընտրությունները, քանի որ մայիսի 6-ի քվեարկությունից հետո կառավարություն չկազմվեց:

Նոր ընտրությունները ավելացնում են ռիսկը, որ Հունաստանը կլքի եվրոպական արժութային միությունը զգուշացնում է Moody`s-ը: Ֆրանսիական Societe Generale-ի զեկույցի համաձայն` նման զարգացումը 360 մլրդ եվրոյի վնաս կհասցնի: