Աստղագետներն արեւի վրա տեսել են երկարաոտք թռչունի պատկեր, որը նման է կամ ջայլամի կամ ձգված աքլորի: Արտասովոր նկարը հայտնվել է НАСА SDO աստղադիտարանի տվյլաների բազայում հունիսի 1-ին:
Աքլորի կատարով երկարաոտք թռչունի մուգ ուրվապատկերը հայտնվել է արեւի ձախ սկավառակի վրա եւ լավ երեւում է Արեւի տեսանելի «մակերեսի» նկարներում:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Բոգաչեւն ասել է, որ «այդ երեւույթն իրականում փոս է, ընդ որում վառ արտահայտված եւ շատ մեծ»:
Կորոնալ փոսերը արեւային բարձր արագությամբ ընթացքող քամու աղբյուր են: Եթե այդպիսի հոսքի ճանապարհին հայտնվում է Երկիրը, ապա մոլորակի մագնիսական մթնոլորտում սկսվում են մասգնիսական փոթորիկներ: Մասնագետը նշել է, որ մի երկու օրից այդ «թռչունը» կարող է հայտնվել արեւի սկավառակի մեջտեղում, եւ չբացառեց, որ այն կառաջացնի Երկրի վրա մագնիսական փոթորիկ:
Նա նաեւ նշեց, որ մեկ շաբաթից «աքլորը» կգնա Արեւնի հակառակ կողմը, բայց մեկ ամսից կվերադառնա, եւ հնարավոր կլինի նայել, թե ինչպես է այն պահպանվել:





























