Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի դիտորդների ներկայությամբ Դամասկոսի բանտերից ազատել են զինված բախումների 200 ենթադրյալ մասնակիցների: Եւս 13 մարդու ազատել են Դերաա քաղաքում:

Այսկերպ Սիրիայի կառավարությունն արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի կոչւն: Նախօրեին ազատվել էր եւս 500 մարդ: