Լոնդոնի խորհրդանիշ Big Ben-ը կփոխի իր պաշտոնական անվանումը: Այդպիսի որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը, որին համաձայնություն է տվել նաեւ վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հայտնում է argumenti.ru-ն:
Big Ben-ի կենցաղային, ժողովրդական անվան հետ պատգամավորները ոչինչ անել մտադիր չեն, սակայն պաշտոնական անվանունը` Ժամի աշտարակ, կփոխարինվի Եղիսաբեթի Աշտարակ անվամբ` ի պատիվ թագուհու, որը գահակալում է արդեն 60 տարի:
Daily Mail-ի տվյալներով` Պալատի հանձնաժողովը մինչեւ հունիսի վերջ կքննարկի այդ օրենսդրական նախաձեռնությունը, եւ, ինչպես սպասվում է, հավանություն կտա այդ գաղափարին:
Վեստմինսթերյան ամրոցի արեւմտյան աշտարակը, նույն ինքը Big Ben-ը կառուցվել է 1858 թվականին:




























