Իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կնշանակվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:
Նա նշեց, որ Միհրան Պողոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները` ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ կարող է նշանակվել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում նախագահը վերջերս էր գեներալի կոչում շնորհել:«Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհանես Հովսեփյանի մասին տարբեր լուրեր են շրջում, ոմանք ասում են, որ նա կարող է նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար: Ոմանք էլ, թե՝ կապի եւ տրանսպորտի նախարար»,- գրել էր թերթերից մեկը:



























