Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների,, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:



























