Հունիսի 1-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածաքում հայտնաբերել եւ բերման են  ենթարկել Ռուսաստանի քաղաքացի, 69-ամյա Վահագն Գ.-ին, որը 2010 թ. մայիսի 27-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների  կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 1-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները  Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 32-ամյա Օնիկ Օ.-ին, որը 2003 թ. օգոստոսի 13-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: