Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 33-ամյա մի տղամարդ եւ կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 80 փամփուշտ, «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի եւ ինքնաձիգի դատարկ 2 պահունակ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին:
Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:



























