Հունիսի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 49-ամյա Սահակ Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի տարածքում գտնվող, իրեն պատկանող քարի հանքի տարածքից գողանում են տրակտորի եւ բեռնատարի պահեստամասերը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ մայիսի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված քարի հանքից փորձել է տրակտորի եւ բեռնատար ավտոմեքենայի պահեստամասերի գողություն կատարել, սակայն նկատելով Սահակ Մ.-ին, դեպքի վայրում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի սրահում թողնելով պահեստամասերը՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 06 45-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը, իսկ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան պատկանում է իրեն:
Նախաքննությունը շարունակվում է:




























