Հունիսի 1-ին, ժամը 14.00-ին,  «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կորյունի փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 1-ին, ժամը 15.00-ին, Դեմիրճյան փողոցում ծառին է բախվել «ՎԱԶ-21214»  մակնիշի  ավտոմեքենա, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: