Ամերիկյան Բեյքերսֆիլդ քաղաքում դպրոցի ավարտական երեկոն խափանել է արջը: մայիսի 31-ին արջը հանգիստ զբոսնել է Ramon Garza դպրոցի մոտ, վարչական շենքի մերձակայքում:

Մինչ վախեցած երեխաներին տեղափոխում էին դասարաններ, իսկ ուսուցիչները զանգահարում կենդանիների վերահսկողության կենտրոն, արջը անցել է ցանկապատի վրայով եւ հայտնվել խաղադաշտում:

Ուսուցիչները, շրջանավարտներն ու ծնողները արջին հետեւել են հարեւան դպրոցի պատուհաններից: Ժամանած մասնագետները կապել են արջին, տեղափոխել եւ ազատ արձակել: