Կահիրեն չի հանդարտվում Մուբարաքի գործով դատավճռից հետո: Դահլիճում ծայր առած բախումները շարունակվել են Կահիրեի փողոցներում:

Քրեական դատարանի մոտ ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա:

Նշենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել են ցմահ ազատազրկման: Նա պատիժը կրելու է Թորա բանտի հիվանդանոցում: Բանտի հիվանդանոցը նախապատրաստվել է ընդունել Մուբարաքին դեռ ամիսներ առաջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտորդների կարծիքով, ցմահ ազատազրկումը փոխզիջում էր, դատախազները մահապատիժ էին պահանջում, պաշտպանական կողմը` արդարացում: