Ադրբեջանը մայիսին մոտ 1300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը մոտ 250 անգամ օգտագործել է ՍՎԴ, 35 անգամ` «Սեւ նետ», 55 անգամ` ԴՇԿ տեսակի զենքեր:
Մայիսի 31-ին Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում կայացել է ԵԱՀԿ դիտարկումը: Բառացիորեն հաջորդ օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտարկման անցկացման վայրում հայ գյուղացի է վիրավորվել: Այդկերպ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ չի հարգում հրադադարի պահպանման պայմանավորվածությունները:



























