Հունիսի 5-ին, 6-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` հունիսի 3-ին եւ հունիսի, 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավային շրջաններում կլինի 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն հունիսի 3-ին եւ 4-ին կնվազի արեւելյան շրջաններում` եւս 4-6 աստիճանով: Հունիսի 5-ին նույնքանով կբարձրանա օդի ջերմաստիճանը:
Իսկ Երեւանում հունիսի 5-ին եւ 6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ: Կա անձրեւի փոքր հավանականություն, իսկ հունիսի 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




























