Դեռահասների կուռք Ջասթին Բիբերը ուղեղի ցնցում է ստացել` բախվելով ապակե պատին: Ինչպես հաղորդում է ABC-ն, նա Փարիզում համերգի ժամանակ գլխով դիպել է ապակե միջնապատին: Բիբերը կարողացել է շարունակել ելույթը, սակայն համերգից հետո բժիշկները ցնցում են ախտորոշել:

«Դեռ կհանդիպենք, Ապակի: Ես վրեժ կլուծեմ: ԲԻԲԵՐՆ ընդդեմ ԱՊԱԿՈՒ»,- կատարվածը Twitter-ի էջում մեկնաբանել է Բիբերը:

2010թ. նրա հետ նման դեպք եղել էր, երբ բախվել էր թափանցիկ պտտվող դռանը: