Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան պատրաստ է բավարարել իրեն սեռական բռնությունների մեջ մեղադրող մերսողներից մեկի նյութական պահանջները: Երկու այլ անձանց հայցերը լուծվելու են դատական կարգով:

Փաստացի նման որոշումը նշանակում է, որ Տրավոլտան խոստովանում  է սեռական ոտնձգությունների փաստը:

Փաստաբանն ասել է, թե իրենք արագ եւ հանգիստ են ուզում կարգավորել խնդիրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մերսող Ջոն Դոն 2 մլն դոլար հայց է ներկայացրել մայիսի 8-ին: Նրանից հետո հայցերով դատարան էին դիմել եւս երկու անձինք, որոնք նշել էին, թե Տրավոլտան ոտնձգություններ է կատարել իրենց դեմ: