Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկում է կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Քիչ առաջ գրասենյակ է ժամանել Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, լրագրողները վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին հարցրել են նրա վարչապետ դառնալու հավանականության մասին: «Համբերեք, եւ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- պատասխանել է Սարգսյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՀՀԿ-ն այսօր ներկայացնելու է ապագա կառավարության կազմը: