Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով այսօր դատապարտվել է ցմահ ազատազրկման, սրտի նոպա է ունեցել:
Մուբարաքին դատարանի դահլիճից տեղափոխել էին Թորա բանտի հիվանդանոց: Եգիպտական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ բժիշկները ներկայումս փորձում են կարգավորել պետության նախկին ղեկավարի առողջական վիճակը:




























