Սաուդյան րքայադուստր Մահա աս-Սուդաինին` Սաուդյան Արաբիայի ժառանգորդ-արքայազն Նաիֆ իբն Աբդել Ազիզի նախկին կինը փորձել է փախչել փարիզյան հյուրանոցից` չվճարելով 16 մլն եվրո:
Արքայադուստրը «Շանգրի-Լա» հյուրանոցում հայտնվել էր անցած տարվա դեկտեմբերին` վարձելով 40 համար: «Շանգրի-Լա»-ում նրա մեկ օրը կազմել է 20 հազար եվրո, իսկ ընդհանուր գումարը հասել է 16 մլն եվրոյի:
Նա վճարել է գումարի միայն մի մասը, քանի որ զրկվել է նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից: Եւ որոշել է տեղափոխվել այլ հյուրանոց` «Ռոյալ մոնսո», որ պատկանում է Քաթարին:
«Շանգրի-Լա» հյուրանոցի աշխատակիցները զգոն են եղել, քանի որ գիտեին տիկնոջ սովորությունը: 2009թ. նա արդեն հայտնվել էր սկանդալի մեջ` հրաժարվելով վճարել խանութից գնումների համար: Ֆրանսիական մամուլը նշում է, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի եւ կարող է հանգիստ փախչել:




























