Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ափսոսում է, որ ԲՀԿ-ն չի լինելու կառավարության կազմում: Իր ափսոսանքը նա հայտնել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Տիգրան Սարգսյանը ասել է, որ առաջիկայում կներկայացվի կառավարության կազմը:

Հարցին, թե ինչ նրամուծություններ են լինելու, Սարգսյանը խոստացել է բազմաթիվ նորամուծություններ: «Այն փոփոխությունները, որ խոստացել էինք, բոլորը ներառված կլինեն մեր ծրագրում»,- նշել է նա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր` հունիսի 2-ին կայացել է ՀՀԿ Գորմադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որտեղ միաձայն որոշում է կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: