Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ եւ կոմպոզիտոր Յուրի Անտոնովը խնդրել է քննությանը իր վրա անցած տարվա նոյեմբերին բենզալցակայանում կատարված հարձակումը վերաորակել ավելի խիստ հոդվածով: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը:
Ներկայումս քրգործը հարուցվել է «Ծեծ» հոդվածով, որը նախատեսում է մինչեւ երկու տարվա ազատազրկում: Անտոնովը պնդում է, որ բայքերին դատեն 112 հոդվածով «Առողջությանը կանխամտածված միջին ծանրության վնաս հասցնելը»:
Օրերս հայտնի է դարձել, որ Մերձմոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա Ալեքսանդր Իշուտինին, ով հայտնի է Պումբա մականունով:
2011թ. նոյեմբերին Անտոնովը կռվել էր բայքերի հետ, ում մոտոցիկլետը խանգարում էր նրան բենզալցակայանի մոտ: Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Անտոնովը մահակով հարձակվում բայքերի վրա: Երգիչն ինքն է ոստիկանություն կանչել, ցուցմունք տվել ու գնացել բժշկի:




























