Samsung ընկերությունը հաղորդել է Galaxy սերիայի երկու մոդելների` Galaxy S եւ Galaxy S II սմարտֆոնների վաճառքի ծավալների 50 մլնանոց եզրագիծը հատելու մասին:
Galaxy S-ը վաճառքի է հանվել 2010թ. Հունիսին եւ արդեն վաճառվել է 24 մլն միավոր, իսկ Galaxy S II մոդելը ընդամենը 13 ամսում վաճառվել է 28 մլն օրինակով: Այն արդեն այսօր անվանում են հարավկորեական ընկերության ամենաարագ վաճառվող սմարտֆոն:
Samsung-ը նաեւ նշել է, թե սմարտֆոնի եւ պլանշետի հիբրիդ Galaxy Note-ի վաճառքը գերազանցել է 7 մլն ցուցանիշը:




























