Քաղաքացիական բախումը Սիրիայում կարող է վերաճել տոտալ պատերազմի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում` Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:
«Սիրիայում տոտալ պատերազմի վտանգը` աղանդավորական ենթատեքստով, աճում է օրեցօր»,- ասել է Անանը:
Սիրիայի ընդդիմադիր Ազգային Խորհրդի նախկին ղեկավար Բուրհան Գալյունը իր հերթին նշել է, թե Ռուսաստանի խնդրի մաս է դարձել: «Շարունակելով աջակցել Ասադին, Ռուսաստանը դարձել է խնդրի, այլ ոչ լուծման մաս»,- ասել է նա:
Սիրիայի իշխանությունների նկատմամբ տարբեր երկրների ճնշումն ուժգնացել է Հուլայում կատարված ողբերգությունից հետո, երբ 100-ից ավելի մարդ էր մահացել:




























