Բեդրոս Կիրկորովը` հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը դարձել է Ռուսաստանի Ժողովրդական արտիստ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել:

Ըստ այդմ, Բ.Կիրկորովին կոչումը շնորհվել է երաժշտական մշակույթի ասպարեզում մեծ ներդրման համար:

Բեդրոս Կիրկորովը հունիսի 2-ին նշում է իր 80-ամյակը: Նա արդեն ճանաչվել է Բուլղարիայի Ժողովրդական արտիստ, իսկ 1992թ. առաջինը օտարերկրյա քաղաքացիներինց ճանաչվել Ռուսաստանի Վաստակավոր արտիստ: