Aerosmith հարդ-ռոք խմբի անդամ Սթիվեն Թայլերը մասնակցելու է 20th Century Fox ստուդիայի նոր մուլտֆիլմի` Epic-ի հնչյունավորմանը:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Սթիվեն Թայլերի կերպարի անունը Նիմ Գալուու է, իսկ նրա ընկերուհուն հնչյունավորելու է Բեյոնս Նոուլզը: Ըստ մուլտի սյուժեի, գլխավոր հերոսուհին ընկնում է զուգահեռ աշխարհ, եւ ջանքեր գործադրում փրկելու Երկիրը:

Մուլտֆիլմի ռեժիսորը Քրիս Ուեջն է, ով աշխատել է «Սառդե դարաշրջան» եւ «Ռոբոտներ» ֆիլմերի վրա:

Epic-ի պրեմիերան կայանալու է 2013թ. մայիսին: