21-ամյա քենիացի ուսանողը ձերբակալվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում` մարդակերության մեղադրանքով:

Շերիֆ Ջես Բեյնի խոսքով, Ալեքսանդր Քինյուուան խոստովանել է, որ մայիսի 25-ին սպանել է իր գանացի հարեւանին, կտրատել եւ կերել նրա սիրտն ու ուղեղի մի մասը, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով CNN-ը:

Սարսափելի հանցագործությունը բացահայտել է մեղադրյալի հայրը` Էնթոնի Քինյուուան, ով զանգելէ  դետեկտիվին եւ պատմել, որ տան նկուղում մարդկային մնացորդներով տարա է գտել:

Քինյուուան ձերբակալվել է առանց գրավի իրավունքի: