Պարզվել է ռուսաստանցի պրոդյուսեր Ալեքսեյ Բուրդայի մահվան նախնական պատճառը: Փորձագետները հայտնել են, որ մահվան պատճառը ուժեղ ալկոհոլային ինտոքսիկացիան է:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Բուրդային մեռած են գտել հունիսի 2-ի առավոտյան Մուզ-ՏՎ-ի հոբելյանական մրցանակաբաշխտության տոնակատարությունից հետ:
39-ամյա պրոդյուսերի դին գտել էին Մոսկվայի հյուսիս-արեւելքում` Չերկիզովյան գերեզմանատանը:
Ոստիկանությունից հայտնել էին, որ մարմնի վրա բռնի մահվան հետքեր չկան: Ալեքսեյ Բուրդան «Լասկովի մայ» խմբի անդամներից էր, ապա պրոդյուսեր էր դարձել եւ մի շարք նախագծեր իրականացրել:




























