«Սավելովյան մոլագարը» պնդում է, որ աղջիկների վրա հարձակումները իրականացրել է ոչ ադեկվատ վիճակում: 32-ամյա պաշտոնաթող մայոր Սերգեյ Բարսենեւը առաջին հարցաքննության ժամանակ չի կարողացել նկարագրել հանցագործության եւ ոչ մի դրվագ:

Lifenews-ի փոխանցմամբ, Բարսենեւը հարձակվում էր աղջիկների վրա, պատռում հագուստները, բայց կեղտոտ գործը մինչեւ վերջ չէր հասցնում:

Բարսենեւը հիշողության կորուստը բացատրում է ուժեղ ներգործող դեղամիջոցների ընդունմամբ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մոսկվայում ձերբակալվել է «Սավելովյան մանկապիղծը», ով հանցագործություններ էր կատարում Սավելովյան շրջանում: Մեկ օրում մոլագարը հինգ աղջնակների վրա էր հարձակվել: