Իսպանական Կանիզալ գյուղի տներից մեկում գտել են տանտիրոջ դին: Տղամարդը մահացել էր մոտ 20 տարի առաջ: Տանը պեսոներ են հայտնաբերել, ինչը վկայում է, որ նա մահացել է 2002 թվականից առաջ, երբ եվրոն դեռ շրջանառության մեջ չէր մտել:
520 բնակիչ ունեցող Կանիզալում հիշել են, որ Բենիտոյին վերջին անգամ տեսել են 20 տարի առաջ, բայց գյուղացիները ոչ մի անգամ չեն փորձել պարզել, թե որտեղ է իրենց համագյուղացին:
Մի մասը կարծում էր, որ նա Պորտուգալիա է գնացել, մյուսները մտածում էին, թե նա հովիվ է դարձել եւ սարերից տուն քիչ է գալիս:
Հորեղպոր մասին հիշել է նրա ազգականը, ով էլ գտել է նրա դին: Հարեւանները չեն զգացել Բենիտոյի տանից եկող հոտը հարեւան խոզանոցի պատճառով:




























