Գերմանիայի Համբուրգ քաղաքում նեոնացիստների արտոնված երթը վերաճել է լուրջ բախումների, ձերբակալվել է 700 մարդ:
Հունիսի 2-ի գիշերը անհայտ անձինք ոստիկանական 8 մեքենա են այրել:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ծայրահեղ աջերի երթին մասնակցել է մոտ հազար մարդ, որոնց ակտիվորեն խանգարել են հակաֆաշիստական արմատականները: Նրանք ոստիկանների վրա քարեր են նետել, եւ ճանապարհին բարիկադներ կառուցել:
Ձախակողմյանները այրել են բարիկադները, իսկ երբ ոստիկանները հրշեջ տեխնիկայով մարել են կրակը, նրանց վրա քարեր եւ շշեր են նետվել: 8 ոստիկան տուժել է:




























