Չինական Յունան նահանգում հայտնի արտիստ է դարձել 25-ամյա գյուղացի Հուն Յունհունը, ով ապակի է ուտում: Չինական «Հունցզյու շիաբո» թերթը հայտնում է, որ վերջին 10 տարում նա 800 էլեկտրական լամպ է կերել` մարզումների եւ հանդիսատեսի առջեւ ելույթների ընթացքում:
Երբ Յունհունը 14 տարեկան էր, փորձել է կրծել բաժակը` նույնը տեսնելով հեռոսւտաշոուներից մեկում: հաստ բաժակը նրա ատամների բանը չէր, եւ Հունն անցել է էլեկտրական լամպերին:
Երկու տարի առաջ նա նա արտիստական խումբ է կազմել, որով շրջագայում է գավառներում: Տարեկան նա 80 շոու է ներկայացնում:




























