Ֆլորիդայի Դիսնեյլենդի գնացքի մեքենավարը վագոնները կանգնեցրել է եւ սկսել ազդանշան տալ` սկյուռիկին վրաերթ չանելու համար: Այս մասին գրում է Բրիտանական «The Daily Telegraph»-ը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են խցիկները դանդաղեցնում ընթացքը, իսկ նկարահանողը բացատրում է, թե ռելսերի վրա սկյուռիկ է հայտնվել:

Ի վերջո, սկյուռիկն անսալով այցելուների բղավոցներին, դուրս է գալիս ռելսերից` ի ուրախություն ուղեւորների: