Պակիստանում հունիսի 3-ին ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում պակիստանցի 10 գրոհային է ոչնչացվել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, առավոտյան Հարավային Վազիրիստան նահանգում չորս հրթիռ է բաց թողնվել, որոնք հարվածել են գրոհայինների խմբին, ովքեր «հավաքվել են նմանատիպ հարվածից զոհված ընկերոջ հիշատակը հարգելու»:
Նշենք, որ տարեսկզբից ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը նմանատիպ 16 հարված են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին, որի արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ:


























