Գանայի մայրաքաղաք Աքրայում հունիսի 3-ին ավիաաղետ է տեղի ունեցել, որին զոհ է գնացել առնվազն 10 մարդ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, միջադեպը տեղի է ունեցել միջազգային Կոտոկա օդանավակայանում:  «Boeing 727» բեռնատար օդանավը վայրէջքի ժամանակ հարվածել է օդանավակայանի պատնեշներին, որից հետո բախվել միկրոավտոբուսին:

Բոլոր զոհերը միկրոավտոբուսի ուղեւորներն են, իսկ  օդանավի անձնակազմի անդմները տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներ են ստացել: