Սանկտպետերբուրգյան Ստրելնայում հունսիի  3-ին բացվել է Ռուսաստան- Եվրամիություն հերթական գագաթնաժողովը: Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական խորհրդի նախագահ  Հերման Վան Ռոմպեյը եւ Եվրահնաձնաժողովի  նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», բարձր մակարդակի հադիպումները տեղի կունենան երկու օրվա ընթացքում` հունիսի 3-ին եւ 4 –ին: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն ֆինանսական ճգնաժամին, Սիրիայի խնդրին,  իրանական միջուկային ծրագրին, Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմին առնչվող հարցեր:

Բացի այդ, ըստ որոշ տվյալների, կողմերը կշոշափեն նաեւ «ՌԴ-ում բողոքի ակցիաներին» առնչվող հարցեր: