Տորոնտոյի խոշոր առեւտրային կենտրոններից մեկում` «Eaton Centre»-ում հունիսի 2-ին անհայտ անձը կրակ է բացել այցելուների վրա:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զոհվել է 25-ամյա մի երիտասարդ, եւս յոթ մարդ վիրավորվել է: Նրանցից երեքը, այդ թվում` 13-ամյա մի երեխա, ծանր վիճակում են: Հոպիտալացվածների թվում է նաեւ մի հղի կին:
Ոստիկանության աշխատակիցները տարհանել են համալիրի բոլոր այցելուներին եւ հիմա տեսանյութերի օգնությամբ փորձում են պարզել կրակողի ինքնությունը:




























