ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը միակ դստերն ամուսնացրել է պլաստիկ վիրաբույժի հետ:  Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 31-ամյա Էշլի Բլեյզեր Բայդենի ընտրյալը 45-ամյա պլաստիկ վիրաբույժ Հովարդ Քրայնն է: Բայդենի դուստրը սոցիալական աշխատող է:

Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Դելավերի Ուիլմինգտոն քաղաքի եկեղեցիներից մեկում, որին մասնակցել են միայն հարազատներն ու մերձավորները: