Դաղստանի Ակնադա բնակավայրում հունիսի  3-ին տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել. երեք անհայտ անձինք մտել են տեղի «Լուկման» սրճարան, գնդակոծել բարի մասը` իրենց ետեւից պայթեցնելով այն:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ոչ ոք չի տուժել: Հարձակվողները գրություն են թողել` պահանջելով դադարեցնել ալկոհոլի եւ պոլիէթիլիենային փաթեթների վաճառքը, որից հետո անհետացել են անհայտ ուղղությամբ:

Հաղորդվում է, որ շենքն աննշան է տուժել: